Սնունդը և առողջությունը
Ավոկադոյի օգտակարության մասին. 168.am
Ավոկադոն միրգ է, այլ ոչ՝ բանջարեղեն, ինչպես պնդում են շատերը: Նրա պտղի առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են հասունանալ անգամ ծառից քաղելուց հետո: Ավոկադոյի փափուկ և շատ հյութեղ պտուղն ամբողջ աշխարհում գնահատվում է իր օգտակար հատկությունների շնորհիվ:
Այն նպաստում է նիհարելուն և քայքայում է արյան մեջ ավելորդ խոլեսթերինը: Այդ էկզոտիկ պտուղը լավացնում է հիշողությունը և նվազեցնում է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Այն հատկապես օգտակար է կանանց համար:
Ըստ երևույթին, ավոկադոյի նմանությունը կնոջ արգանդի հետ պատահական չէ: Այն կանանց օգնում է պահպանել իրենց վերարտադրողական հատկությունները և նվազեցնում է արգանդի վզիկի դիսպլազիայի ռիսկը:

Ավոկադոն կանանց համար շատ օգտակար է նաև հղիության շրջանում: Նրա պտուղներում մեծ քանակությամբ պարունակվող ֆոլաթթուն կամ B9 վիտամինը պատասխանատու է կենդանի հյուսվածքների աճի համար: Այդ պատճառով այն պարզապես անհրաժեշտ է էմբրիոնի ձևավորման ժամանակ զարգացման ի ծնե արատները կանխելու համար:
Ավոկադոն իր մեջ պարունակվող գերհագեցած ճարպաթթուների շնորհիվ լավացնում է հիշողությունն ու կենտրոնացումը, նրա մեջ եղած կալիումը նպաստում է սրտի ճիշտ աշխատանքին, կարգավորում է օրգանիզմում աղի ու ջրի փոխանակությունը և բարձրացնում է սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը:

Ավոկադոյի մեջ եղած օլեինաթթուն քայքայում է արյան մեջ խոլեսթերինի ավելցուկը և կանխում է անոթների խցանումը, պղինձը խոչընդոտում է սակավարյունությանը, իսկ B2 վիտամինը մասնակցում է արյան կարմիր մարմինների ձևավորմանը:
Աղցանի մեջ ավելացված ավոկադոն կօգնի մրգերից ու բանջարեղենից կարոտինոիդների յուրացմանը, ինչն անհրաժեշտ է ոսկրերի, ատամի էմալի և մազերի ամրացման համար: Այդպիսին է նաև ավոկադոյի կազմում եղած ֆոսֆորի ազդեցությունը:
Դեռ հնագույն ժամանակներից հայտնի է, որ ավոկադոն հիանալի աֆրոդիզիակ է, որը լավացնում է տղամարդկանց պոտենցիայի մակարդակն ու ուժեղացնում է կանանց մոտ սեռական ցանկությունը: Կանանց համար ավոկադոյի օգտակարությունը չի սահմանափակվում միայն սննդի մեջ դրա գործածությամբ: Այս միրգը կատարյալ է մաշկը երիտասարդացնող դիմակների համար:
Գաղտնիքը A վիտամինով նրա հագեցածության մեջ է, որն օրգանիզմին օգնում է ստեղծել նոր բջիջներ և երկար պահպանել մաշկի երիտասարդությունը: Կարելի է վստահորեն ասել, որ ավոկադոն հատուկ ստեղծված է կանանց գեղեցկություն նվիրելու համար: Եվ այսպես.
- Ավոկադոյի յուղը խոնավացնում է մաշկը և պաշտպանում է չորացումից:
- Բարձրացնում է տեղային իմունիտետի մակարդակը, մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից և վնասակար այլ գործոններից:
- Խթանում է մաշկի արյան շրջանառությունը և այն հագեցնում թթվածնով:
- Կանխում է հղիության և դաշտանադադարի ժամանակ պիգմենտային բծերի առաջացումը:
- Սնուցում է գլխամաշկը, չեզոքացնում է մազերի ծայրերի կոտրատվածությունը:

Չնայած իր բարձր կալորիականությանը և ճարպերի պարունակությանը՝ ավոկադոն համարվում է դիետիկ սննդամթերք: Ավոկադոյի մեջ պարունակվող ճարպը քիչ հագեցած է, իսկ այդպիսի ճարպերը նպաստում են նիհարելուն, քանի որ նվազեցնում են վատ խոլեսթերինի մակարդակը և արագացնում են նյութափոխանակությունը:
Ավոկադոն պարունակում է նաև բնական L-կարնիտին ամինաթթուն, որը նպաստում է ճարպերի այրմանը և բարձրացնում է օրգանիզմում նյութափոխանակության ինտենսիվությունը:
Կանացի օրգանիզմի համար ավոկադոյի օգտակարությունը վիճարկելի չէ: Կանայք այն սիրում են այն բանի համար, որ լավացնում է մազերի, եղունգների և մաշկի վիճակը, հարմար է ինքնուրույն մաշկն առողջացնող դիմակներ պատրաստելու համար:
13.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ